Կին զինվորականների համար նախատեսված զրահաբաճկոնի մոդելը  Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից վավերացրել է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նյութական աջակցության զարգացման և աջակցության կենտրոնական տնօրինության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Շարկոն, հայտնում է «Դելովայա ստոլիցան»՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։

Զրահաբաճկոնը պատրաստված է՝ հաշվի առնելով կանացի կազմվածքի առանձնահատկությունները։ Մասնավորապես, կանացի «զրահը» ունի կոր զրահապատ թիթեղ, նեղ ուսեր և լայնացված ներքեւի մաս։ Նմուշը հաստատվել է փորձարկման երկու փուլից հետո։

«Քանի որ կանայք ավելի նեղ ուսեր ունեն և, ընդհակառակը, ավելի լայն կոնքեր, քան տղամարդիկ, զինվորականների համար անհարմար էր զենքով աշխատել զրահաբաճկոնի «արական» տարբերակով», - բացատրել է Շարկոն՝ հավելելով, որ այս զրահաբաճկոնը ներառում է դեպի դուրս կորացված զրահասալիկ:

Կանանց զրահաբաճկոնի մոդելը մշակել է «Ուկրաինական զրահ» ընկերությունը: Նրա քաշը տատանվում է 10,5 կգ-ից քիչ ավելի կամ պակաս է՝ կախված չափից և կոնֆիգուրացիայից: Մյուս առումներով զրահաբաճկոնը չի տարբերվում նախկինում հաստատված ընդհանուր զինատեսակի մոդելից։