ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում փորձում է խաղալ երկու ճակատում։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բայդենը թույլ տվեց, որ դա [հակամարտությունը] տեղի ունենա։ Լսեք, Բայդենը փորձում է խաղալ երկու ճակատում, եւ ես կարծում եմ, որ դա նրան չի հաջողվում»,- չորեքշաբթի ասել է Թրամփը Just the News հեռուստաալիքի հարցազրույցում։
Միացյալ Նահանգների նախկին նախարարը նաեւ նշել է, որ «հոկտեմբերի 7-ը երբեք չէր պատահի», եթե ԱՄՆ նախագահն ինքը լիներ, ոչ թե Բայդենը։





























