Եվրոպական երկրները պետք է հավասարվեն Վաշինգտոնին այն միջոցների հարցում, որոնք ծախսվում են Ուկրաինայի ֆինանսավորման վրա, հակառակ դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա շարունակել օգնել Կիեւին։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ անարդար է։ Ես ասում եմ, որ նրանք [ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները] պետք է հավասարեցնեն հաշիվը, եւ եթե նրանք չհավասարեցնեն, Միացյալ Նահանգները չի կարողանա շարունակել դա [Կիեւին ֆինանսավորելը]»,- չորեքշաբթի ասել է նա Just the News հեռուստաալիքի հարցազրույցում։

Reuters գործակալությունը ավելի վաղ, հղում կատարելով Սպիտակ տանը, տեղեկացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է Ուկրաինային 20 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի տեղեկացրել էր Կիեւին 250 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր, որ այդ փաթեթը վերջինն է ընթացիկ տարում։