Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք կորցրել են տունն ու խաղաղությունն իրենց երկրներում: Այս մասին Լուկաշենկոն ասել է «Մեր երեխաները» ակցիայի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Ես բազմիցս ասել եմ և կկրկնեմ, որ Բելառուսում օտար երեխաներ չկան։ Նրանք բոլորը մերն են, նրանք հարազատ են: Բելառուսը բաց է եղել եւ բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք կորցրել են տունն ու խաղաղությունն իրենց երկրներում», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ Բելառուսը «նման երեխաներին օգնություն է ցուցաբերել եւ կտրամադրի այն երեխաներին, որոնցից պատերազմը փորձում է գողանալ իրենց մանկությունը»:





























