Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտի պրեֆեկտուրան զանգվածային թունավորման պատճառով արգելել է Արկաշոն ծովածոցից ոստրեների որսն ու վաճառքը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ։
«Արկաշոն ծոցում աճեցված ոստրեների անալիզները հաստատում են նորովիրուսի (սուր աղիքային վարակ) առկայությունը։ Նորովիրուսը կարող է առաջացնել աղիքային ինֆեկցիա», -- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցելով ձկնորսության և խեցեմորթությամբ զբաղվող մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և հիմնվելով առողջապահական մարմինների հիմնավորված եզրակացությունների և վարչության առողջապահության հանձնաժողովի անդամների եզրակացությունների վրա, որոշում է կայացվել ժամանակավորապես արգելել Արկաշոնի ծոցից ոստրեների որսը, արդյունահանումը և վաճառքը։
Գնորդներին խորհուրդ է տրվում արդեն գնված ոստրեները վերադարձնել խանութներ։




























