Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուին հայտնել է, որ եկող տարվա մարտից ռումինացիների համար չեղյալ կհայտարարվեն Շենգենյան գոտու օդային և ծովային սահմանները:

«13 տարի անց Ռումինիան վերջապես կմտնի Շենգեն։ Մենք դրա վերաբերյալ քաղաքական համաձայնություն ունենք: Հաջորդ տարվա մարտից ռումինացիները կկարողանան օգտվել Շենգենյան գոտուց օդային և ծովային ճանապարհով», - գրել է նա Facebook սոցցանցի իր էջում։

Նա նաև համոզված է, որ 2024 թվականին կփակեն բանակցությունները նաև ցամաքային սահմանի շուրջ։

«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և հատկապես այս կառավարության իմ գործընկերներին, որոնք շարունակեցին ջանքերը, թեև անցյալ տարի Շենգենյան դուռը լրիվ փակ էր թվում», - հավելել Է վարչապետը։