ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեխիկոյում հանդիպում է ունեցել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ: Այս մասին նա գրել է X սոցցանցի իր էջում։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ամերիկացի պաշտոնատար անձինք և նախագահ Օբրադորի օգնականները: Կողմերը քննարկել են ամերիկա-մեքսիկական սահմանին տիրող իրավիճակը և անօրինական միգրացիան դեպի ԱՄՆ:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ հավատարիմ ենք Մեքսիկայի հետ գործընկերությանն՝ ընդհանուր մարտահրավերներին արձագանքելու նպատակով, ներառյալ՝ տարածաշրջանում աննախադեպ անօրինական միգրացիայի հետ կապված միջոցառումները, առանցքային սահմանային անցումների բացումը, ինչպես նաև ֆենտանիլի եւ այլ սինթետիկ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը», - նշել է Բլինկենը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-Մեքսիկա գործընկերությունը չափազանց կարևոր է և առանցքային դեր է խաղում երկու երկրների բարգավաճման գործում:
Ավելի վաղ ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության Ազգային խորհրդի փոխնախագահ Քրիս Քարբերան հայտարարել էր՝ ամերիկյան սահմանապահ ծառայություններն ակնկալում են, որ Մեքսիկայի հետ սահմանն ապօրինի հատելու դեպքերը կավելանան:





























