Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում վրացական համարանիշերով Chevrolet մակնիշի ավտոմեքենան էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ էջմիածնի մշակույթի տան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է խելացի կանգառի հարևանությամբ գտնվող կրպակին, այնուհետև բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային, ապա էլեկտրասյանն ու կայանված Toyota Camry մակնիշի ավտոմեքենային և մասնակի հայտնվել ճանապարհի մեջտեղում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով էլեկտրասյան վրայից LED լուսային սարքը պոկվել ու ընկել է կայանված Opel-ի վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու հիվանդանոց տեղափոխված Chevrolet-ի վարորդի ինքնությունը: