Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարները սպառնում են կաթվածահար անել երթեւեկությունը մայրաքաղաք Բելգրադում, հայտնում է DW-ն։

Ցուցարարները մտադիր են դեկտեմբերի 29-ի կեսօրից ամբողջությամբ փակել երթեւեկությունը և բացել ճանապարհները միայն շաբաթօրյա բողոքի ակցիայի համար։

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 30 ընտրատեղամասերում կրկնաքվեարկություն է նշանակել։ Ցուցարարներին, սակայն, սա չի բավարարում՝ նրանք պահանջում են ամբողջությամբ չեղյալ համարել ընտրությունների արդյունքներն ու հայտարարել նորերը։