Նիգերիայի կենտրոնական մասում գրոհայինների հարձակումների հետևանքով մի քանի օրվա ընթացքում 198 մարդ է զոհվել, հայտնում է Euronews-ը։

Նիգերիայի կենտրոնական գյուղերի վրա հարձակումների արդյունքում զոհերի թիվը հասել է մոտ 200-ի: Այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները, երբ փրկվածները սկսել են թաղել մահացածներին:

Շաբաթ երեկոյից մինչև երեքշաբթի առավոտ Պլաթո նահանգի մի քանի գյուղեր զինված խմբավորումների կողմից հարձակման են ենթարկվել: Տարածաշրջանն արդեն մի քանի տարի տառապում է կրոնական և էթնիկական լարվածությունից:

Անտառներում տեղակայված ավազակային խմբերը նման արշավանքներ են իրականացնում՝ թալանելով և առևանգելով մարդկանց՝ փրկագնի դիմաց։