Դավիդ Կոզակը, ով մեկ շաբաթ առաջ Պրահայի Չարլզի համալսարանում գնդակահարել էր 14 մարդու, ինքնասպանության գրառման մեջ խոստովանել է, որ նախկինում սպանել է մի տղամարդու և նրա երկու ամսական դստերը։ Այս մասին հայտնել է Չեխիայի ոստիկանությունը, փոխանցում է BBC-ն։
24-ամյա Դավիդ Կոզակը դեկտեմբերի 15-ի կրկնակի սպանության մեջ արդեն իսկ գլխավոր կասկածյալն էր։ Դեկտեմբերի 21-ի համալսարանի ջարդից հետո չեխական մամուլը գրեց, որ ոստիկանությունը բալիստիկ փորձարկումներ է անցկացրել և պարզել, որ երկու դեպքում էլ կրակոցներն արձակվել են նույն զենքից:
Կոզակը սպանել է նաև սեփական հորը, այսինքն՝ ընդհանուր առմամբ գնդակահարել է 17 մարդու։
Ինքը՝ կրակողը, ինքնասպան է եղել, երբ ոստիկաններն արգելափակել են նրան համալսարանում:
Այն, ինչ նա կատարել է Չարլզի համալսարանում դեկտեմբերի 21-ին, խաղաղ ժամանակ Չեխիայի պատմության մեջ ամենամեծ ջարդն էր։
Դեկտեմբերի 15-ին Կոզակը Պրահայի ծայրամասում գտնվող Կլանովիցե անտառում կրակել և սպանել է 32-ամյա տղամարդուն և նրա երկու ամսական դստերը։
Համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ի սպանության հետաքննության համար մոտ չորս հազար կասկածյալներ պոտենցիալ հետախուզում են ունեցել, իսկ Կոզակը եղել է ցուցակում, բայց, ցավոք, նրան չեն հասցրել մոտենալ և հարցաքննել։
Ոստիկանությունը դեռ պաշտոնապես ոչինչ չի ասել Կոզակի շարժառիթների մասին։





























