Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ըստ Today in Israel-ի, Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Մակրոնին Կարմիր ծովում նավարկության ազատության պաշտպանությանը Ֆրանսիայի մասնակցության և Լիբանանի հետ Իսրայելի սահմանին անվտանգության վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար։
Իսրայելի վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունների ընթացքի, ինչպես նաև առևանգվածներին ազատելու ջանքերի մասին և խնդրել է Մակրոնին շարունակել աշխատանքը նրանց ազատ արձակման ուղղությամբ։
Նեթանյահուն իր զրուցակցին հասկացրել է, որ Իսրայելի ժողովուրդն ու կառավարությունը վճռական են աշխատել հյուսիսի և հարավի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու ուղղությամբ՝ հնարավոր բոլոր միջոցներով և երաշխավորելու նրանց անվտանգությունը։





























