Հյուսիսային Եվրոպան հարվածել են ջրհեղեղները։ Նիդեռլանդների արեւելյան հատվածում հորդառատ անձրեւների պատճառով բարձրացել է Հռենոսի ջրի մակարդակը։ Ջրի տակ են անցել մի քանի տարածքներ, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողեր։ Իրավիճակը, զգուշացնում են կանխատեսողները, կարող է վատթարանալ. Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ֆերմերները մտավախություն ունեն, որ եղանակային վատ պայմանները կարող են բացասաբար ազդել կարտոֆիլի և շաքարի ճակնդեղի բերքի վրա։
Հորդառատ անձրեւները հարվածել են նաեւ հարեւան Գերմանիային։ Երկրի հյուսիսում հեղեղված տարածքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև օդերևութաբաններն ասում են, որ ամենավատն ավարտվել է։ Մի շարք շրջաններում հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Բրեմենից ոչ հեռու Վեզեր գետը դուրս է եկել ափերից։ Նրա լայնությունը տեղ-տեղ հասնում էր մեկ կիլոմետրի։ Քաղաքի ծայրամասերում գտնվող տներն ու գյուղացիական տնտեսությունները ջրի տակ են։
Վատ եղանակն ազդել է նաև Նորվեգիայի վրա։ Այստեղ անբարենպաստ իրավիճակը պայմանավորված է մերկասառույցով, սայթաքուն ճանապարհներով։ Իշխանությունները հայտնում են մեծ թվով պատահարների մասին, որոնց հետևանքով մարդիկ տուժել են։ Կանխատեսվում է, որ արտատրոպիկական ցիկլոնը կշարունակի շարժվել դեպի արևելք Հյուսիսային ծովի վրայով` կիրակի առավոտյան հասնելով հարավային Սկանդինավիա:





























