Բոլիվիայի Լա Պաս դեպարտամենտում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ 19-ը։ Այս մասին հայտնում է La Razon թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Ալտո Բենի մեկնող մարդատար ավտոբուսն ընկել է մոտ 80-100 մ խորությամբ ձորը։
Առնվազն 19 ուղեւորի հաջողվել է փրկել, հաղորդում է թերթը։ Վթարի պատճառները հետաքննվում են։

Հասանելի է
русский


























