ԱՄՆ-ը Կարմիր ծովից դուրս է բերել USS Bataan-ի և USS Carter Hall-ի երկկենցաղային գրոհային նավերը՝ Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող Սան Անտոնիո դասի երկկենցաղային գրոհային USS Mesa Verde նավին միանալու համար: Որոշումն ընդունվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
USS Bataan-ում և USS Carter Hall-ում տեղակայված է ծովային արշավախմբի գումարտակը:
Հուլիսին ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում տեղակայեց USS Bataan-ը և USS Carter Hall-ը՝ «ի պատասխան այդ տարածքում առևտրի ազատ հոսքը վտանգելու Իրանի վերջին փորձերին»:





























