Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Անվար-ուլ-Հակ Կաքարը հայտարարել է ամանորյա տոնակատարությունների համազգային արգելքի մասին՝ ի համերաշխություն պաղեստինցիների, քանի որ Իսրայելը շարունակում է իր ռազմական արշավը՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու համար:
«Պակիստանի ամբողջ ժողովուրդը և մուսուլմանական աշխարհը խոր վշտի մեջ են՝ անզեն պաղեստինցիների ցեղասպանության, հատկապես Գազայի հատվածում և Արևմտյան ափին երեխաների զանգվածային սպանության առիթով», - ասել է Կաքարը ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով Պաղեստինում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակը և ի նշան համերաշխության մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի հետ, ամբողջ երկրում կարգելվի ամանորյա տոնակատարությունների հետ կապված միջոցառումների կազմակերպումը»,- ասել է վարչապետը։
Շատ մուսուլմանական երկրներ, ներառյալ Պակիստանը, քննադատել են Իսրայելի ռազմական արշավը և ուժեղացրել են մարտերը անհապաղ դադարեցնելու կոչերը, որպեսզի օգնեն հաղթահարել դրան հաջորդած հումանիտար ճգնաժամը:
Գազայի հատվածի 2,3 միլիոնանոց բնակչությունը տառապում է ջրի, սննդի, վառելիքի և դեղորայքի խիստ պակասից, ընդ որում միայն սահմանափակ օգնություն է հասնում տարածք:





























