ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, լուրջ խոչընդոտ է դարձել 2024 թվականին պետության ներկայիս ղեկավարի երկրորդ ժամկետով վերընտրվելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Wall Street Journal» թերթը։
2024 թվականի հունվարի 11-ին Հանթեր Բայդենը պետք է կանգնի Կալիֆոռնիայի նահանգի դաշնային շրջանային դատարանի առջև՝ 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու գործով։
Դեկտեմբերի 13-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ ներում շնորհել իր որդուն, եթե նրան մեղավոր ճանաչեն:





























