Դեկտեմբերի 28-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները Արմավիր քաղաքում օպերացիա են իրականացրել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկները տեղեկություն են ստացել, որ Արմավիր քաղաքում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ՝ տալով հայհոյանքներ:
Պարեկները մոտեցել են այդ քաղաքացուն և հորդորել, որ դադարեցնի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, սակայն քաղաքացին ոչ միայն չի դադարեցրել, այլև սկսել է պարեկների հասցեին հայհոյանքներ հնչեցնել:
Պարեկները այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին, ով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա Է. Ենոքյանն է:
Կայքի տեղեկություններով՝ վերջինս չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին, ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո պարեկները ստիպված նրան բերման են ենթարկել:
Նոյեմբերի 24-ին Երեւանի պարեկները Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա կատարած խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն են կազմել և այդ ընթացքում ավտոմեքեմայի մեջ վարորդի կողքի նստատեղի կողային հատվածում պոլիէթիլենային տոպրակ են հայտնաբերել:
Պարզվել է, որ նրա մեջ առկա է դեղնականաչավուն զանգված:
Պարեկները ավտոմեքենան և 4 ուղևորներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հինավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բերման ենթարկվածներն են Է. Ենոքյանը, նրա համագյուղացիներ 35-ամյա Արամ Վ.-ն, 34-ամյա Ռոման Ս.-ն և 29-ամյա Արթուր Ս.-ն:
Ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկված է. Ենոքյանը Արմավիրի մարզում իրեն համարում է քրեական ենթամշակույթի ջատագով, նախկինում եղել է դատապարտված, իսկ բանտում նրան կոչել են «Ջութակահար» մականվամբ:




























