Ականատեսները 1-2 մետր երկարությամբ սեւ օբյեկտ են նկատել Լեհաստանի արեւելյան մասի երկնքում, հայտնել է երկրի արեւելքում գտնվող Լյուբլին շրջանի Կոմարուվ-Օսադա կոմունայի ղեկավար Վեսլավա Սենկովսկայան:

Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան անհայտ օդային օբյեկտը Ուկրաինայի կողմից ներխուժել է Լեհաստանի օդային տարածք, այն ուղեկցվել է ՀՕՊ-ով, այնուհետև անհետացել ռադարներից:

Ինչպես լրագրողներին հայտնել է օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Յացեկ Գորիշեւսկին, մինչ այժմ «շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մանրամասները պարզելու համար»։

«Առավոտյան ժամը յոթին լսեցինք բարձր սուլոց։ Ինչ-որ բան թռավ և ուղղվեց դեպի դաշտերը», - նշել է տեղացիներից մեկը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի օդային տարածքը խախտելուց հետո շտապ խորհրդակցություն է հրավիրել ռազմական ղեկավարության հետ: