Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի զինված ուժերին հրամայել է պաշտպանական զորավարժություններ անցկացնել Կարիբյան ավազանի արևելյան հատվածում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հրամանը տրվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռազմանավ է ուղարկելու Գայանայի տարածքային ջրեր՝ հարավամերիկյան երկու հարևան երկրների միջև սահմանային վեճի ֆոնին:
Մադուրոն ասել է, որ 6 հազ․ վենեսուելացի զինծառայողներ, ներառյալ ՌՕՈՒ-ն և ՌԾՈՒ-մ, համատեղ գործողություններ կանցկացնեն երկրի արևելյան ափի մոտ՝ Գայանայի հետ սահմանի մոտ:
Նա Գայանայի ափերի մոտ բրիտանական «Trent» նավի առաջիկա ժամանումը «սպառնալիք» է համարել իր երկրի համար։
Վենեսուելան և Գայանան սահմանային վեճի մեջ են Գայանա-Էսսեկիբոյի պատճառով, որը Ֆլորիդայի չափսի նոսր բնակեցված շրջան է, որի ափերի մոտ նավթի մեծ հանքավայրեր կան:





























