Առնվազն մեկ մարդ զոհվել, մեկ հոգի լրջորեն վնասվել է 25 մարդատար եւ մեկ բեռնատար մեքենաների վթարից Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասում, պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, ուժեղ կարկուտն է եղել, տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան А31 մայրուղում, նիդեռլանդական սահմանին, Բորքեն քաղաքից ոչ հեռու։ Առկա տեղեկատվության համաձայն՝ վթարի պատճառը ծայրահեղ եղանակային պայմաններն են եղել, որոնք առաջացել են ուժեղ կարկուտի պատճառով, բայց ոստիկանությունը դեռ պետք է պարզի պատահարի հանգամանքները։

Վթարից զոհվել է մեկ մարդ, մեկ հոգի՝ լուրջ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։