Դեկտեմբերի 30-ին Սերբիայում բացվել են ընտրատեղամասերը կրկնակի խորհրդարանական եւ Բելգրադի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կրկնակի ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները, որոնք համաձայն չէին երկրում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներին, գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ էին կազմակերպում քվեարկության արդյունքների վերանայման նպատակով։
Հանրապետական ընտրական հանձնաժողովը նշանակել է Սերբիայի խորհրդարանական ընտրությունների կրկնակի քվեարկություն դեկտեմբերի 30-ին 35 ընտրատեղամասերում (երկրում մոտ 8,6 հազար ընտրատեղամաս կա)։





























