ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հոկտեմբերի 29-ին, պարգեւատրումների մասին հրամանագիր է ստորագրել:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար եւ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են.
Գրիգոր Ամալյանը-Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Միխայիլ Մելիք-Ստեփանովը- Էրեբունու տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ
Անդրանիկ Սարիբեկյանը - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների անվտանգության եւ ավիացիոն անվտանգության որակի հսկման ղեկավար:




























