«Պաշտպանել, ամրապնդել, պատրաստվել». այսպիսի կարգախոսով է Բելգիան կես տարով ընդունում ԵՄ Խորհրդի նախագահ-պետության պարտավորությունները, որոնք նրան են փոխանցվել Իսպանիայից։ Թագավորությունը, որը տուն է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համար, կնախագահի մինչեւ հունիսի վերջ, որից հետո նախագահությունը կանցնի Հունգարիային։
Երկրի իշխանություններն ընդգծում են, որ Բրյուսելն ընդունում է նախագահությունը Ուկրաինայում եւ Գազայում հակամարտությունների, ինչպես նաեւ այնպիսի գլոբալ մարտահրավերի ֆոնին, ինչպիսին են կլիմայական փոփոխությունները։





























