2011 թ. հոկտեմբերի դրությամբ գնաճը Հայաստանում կազմել է 5.7 տոկոս (2010 թ. հոկտեմբերի դրությամբ), հաղորդում է Ազգային վիճակագրությունը: Այս ցուցանիշը դեռեւս բարձր է Ազգային ժողովի կողմից նախանշված 4+-1.5 տոկոս միջակայքից, սակայն նախորդ ամսվա համեմատ առկա է գնաճի տեմպի նվազում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին գնաճը Հայաստանում 6.2 տոկոս էր:

Նշենք, որ հոկտեմբերի դրությամբ, պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը եղել է 9.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 3.9 տոկոս, ծառայություններինը` 2 տոկոս: