Վերջերս վաճառքում հայտնված Cyrusher Ripple էլեկտրական սնոուբորդը կարող է հաջողությամբ լուծել ամենատհաճ խնդիրը՝ սար բարձրանալը, լեռնագնացություն սիրողների համար։ Նորույթը արտադրողի կողմից գնահատվել է 2 199 դոլար եւ առաջարկում է ընթացքի պաշար՝ 14,48-19,3 կիլոմետր եւ մինչեւ 50 կմ/ժամ արագություն, տեղեկացրել է «Տեխկուլտը»։

Սարքի շնորհիվ կարելի է շարժվել ոչ միայն հարթ տարածքում, այլեւ 20 տոկոսանոց թեքությունների վրա։ Սնոուբորդը ունի առաջավոր էլեկտրական շարժիչ՝ 3 000 Վտ հզորությամբ։ Պտտող պահը դրանից փոխանցվում է լայն անվադողին, որն ապահովում է անհրաժեշտ կցումը ձյան ծածկի հետ։ Այն արտադրողները նախատեսել են անկախ անվահեծ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել շարժման ընթացիկ պայմաններին։

Էլեկտրական սնոուբորդի օգտագործումը հարթ տեղանքում ջանքեր չի պահանջի, ինչպես դահուկներով սահելու ժամանակ։ Անգամ պատկառելի գնի պայմաններում նման տեխնոլոգիական սնոուբորդը կարող է մեծ տարածում ստանալ ձյան հետ կապված զվարճանքների սիրահարների շրջանում։