Վրաստանի արտաքին գործերի նախարարը կտրականապես ժխտում է տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի նախագահը նեղացել է Վրաստանի նախագահից, ինչի պատճառով էլ հետաձգվել նրա այցը Թբիլիսի, հայտնում է Գռուզիա On-line-ը: «Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - հոկտեմբերի 31-ին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով` Հայաստանի նախագահի այցը չի հետաձգվում, պարզապես դրա վերջնական ամսաթիվը հայտնի չէր, եւ այս պահին հենց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ նախագահ Սերժ Սարգսյանը նեղացել է Միխայիլ Սահակաշվիլիից այն հայտարարության համար, որը վերջինս հնչեցրել էր հայ-վրացական ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով առաջացած ողբերգության առնչությամբ: Այդ ժամանակ Վրաստանի նախագահը նշել էր հայկական համապատասխան ծառայությունների աշխատանքի դանդաղկոտության մասին:




























