Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բաքրաձեն խորհրդարանի պատվիրակության հետ մեկնել է ԱՄՆ. այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսականների եւ սենատորների հետ, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

ԱՄՆ այցելության շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաեւ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն Վրաստանի առջեւ դրված խնդիրները կապված ժողովրդավարական բարեփոխումների եւ անվտանգության հարցերի հետ:

Վրաստանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ-ի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: