Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցը հոկտեմբերի 28-ի գիշերը Սանկտ-Պետերբուրգի փողոցներից մեկում հայի է գնդակահարել:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նշված ժամանակահատվածում ԱԴԾ երկու աշխատակիցներ վիճել են անցորդների հետ: Նրանց մեջ եղել է նաեւ Զվիադ Խաչատուրյանը, ով պատասխան է տվել: Ուժայինները ծեծել են տղամարդուն, ապա նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է գլխին «Օսա» գազային ատրճանակից: «Ֆոնտանկա.ռու»-ի տվյալներով, անցնող ոստիկանները ձերբակալել են հրաձիգին եւ նրա ընկերոջը: Խաչատուրյանին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է: