Iberia-ի ցամաքային անձնակազմը սկսել է խոշոր գործադուլ ուրբաթ օրը: Այն կտևի մինչև երկուշաբթի, ինչի պատճառով չեղարկվել է 444 չվերթ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ակցիան կազդի ավելի քան 45 հազար ուղևորների վրա։ Iberia-ն նրանց արդեն առաջարկել է փոխանակել տոմսերը այլ ամսաթվերի հետ կամ վերադարձնել գումարը:
Գործադուլի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարության և արհմիությունների միջև կայացած վերջին հանդիպումն արդյունք չի տվել։
Ճգնաժամն առաջացել է Iberia-ի անհաջող մրցույթի արդյունքում՝ ծառայությունների զիջումների համար. այն կորցրել է դրանք երկրի ութ խոշոր օդանավակայաններում:
Աշխատակիցներին խնդրել են տեղափոխվել այլ ընկերություններ, արհմիությունները վախենում են, որ նրանք կկորցնեն իրենց աշխատանքային իրավունքները:





























