Թուրքիայի նախագահին Թունջելիում դիմավորել են մեծ ոգեւորությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
19 տարվա ընդմիջումից հետո Թունջելի (Դերսիմ) է այցելել Թուրքիայի նախագահը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Թունջելիի նահանգապետարանի դիմաց հավաքված ամբոխը մեծ ոգեւորությամբ է ընդունել։ Հավաքվածների ձեռքերին եղել են պաստառներ. «Բարի գալուստ Թունջելի, պարոն նախագահ», «Պարոն նախագահը մեր գլխի վրա տեղ ունի» գրություններով։ Նախագահ Գյուլը համբուրել է իրեն ծաղիկներ նվիրած երկու երեխաներին եւ մտել հավաքվածների մեջ՝ անհատական ողջունելով մարդկանց։ Աբդուլլահ Գյուլը հետաքրքրվել է Թունջելիի բնակիչների խնդիրներով եւ խոստացել օգնել։
Ի դեպ Թունջելիում առկա է քրդական հոծ բնակչություն։ Այստեղ PKK-ի դեմ շարունակվում են ակտիվ գործողությունները։




























