ՌԴ Պետդումա օրինագիծ է մտցվել, որը քրեական անցյալ ունեցող օտարերկրացիներին թույլ է տալիս պայմանագրեր կնքել զինված ուժերի հետ։

Փաստաթուղթը պատրաստել է Տուլայի տարածաշրջանային դուման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրանք նշում են, որ հունիսից այս հնարավորությունն ունեցել են դատապարտված ռուսաստանցիները, սակայն օտարերկրացիների վիճակը չի հստակեցվում։