Առնվազն 11 մարդ դարձել է Ռիո դե Ժանեյրոյում սկսված հորդ անձրեւների զոհ։ Ինչպես կիրակի տեղեկացրել է քաղաքապետարանի օպերատիվ մոնիթորինգի կենտրոնը, նրա գլխավոր ավտոճանապարհները հեղեղվել են, դադարեցվել է վերերկրյա տրանսպորտի եւ մետրոյի աշխատանքը։

«Ուժեղ անձրեւները Ռիո դե Ժանեյրայի հյուսիսային օկրուգում եւ մերձակա արվարձաններում առաջ են բերել հիմնական ավտոճանապարհների հեղեղումներ եւ կաթվածահար են արել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Կան նաեւ զոհեր»,-նշվել է հաղորդագրությունում։ Գերատեսչության տվյալներով՝ մարդկանց զոհվելու պատճառը սողանքը եւ հոսանքահարումներն են եղել։ Տուժածների որոնումները շարունակվում են։

Քաղաքապետարանը հայտարարել է չորրորդ մակարդակ վտանգի հնարավոր հինգ մակարդակներից։ Քաղաքապետ Էդուարդ Պաեսը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել, նա դիմել է Ռիոյի բնակիչներին X-ի (նախկին Twitter) միջոցով եւ կոչ է արել անհապաղ հեռանալ իրենց տներից՝ մինչեւ իրավիճակի կարգավորումը։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, որի աշխատողներ են համարվում Բրազիլիայի փրկարարները, տեղեկացրել է 30 հեղեղված ավտոճանապարհների եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների մասին։