Լոռիի մարզի Դարպաս գյուղում ժամը 7-ի սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նախնական տեղեկություններով որդին սպանել է հորը` 60-ամյա Վահան Աբրահամյանին եւ կնոջը` 29-ամյա Արմենուհի Շիրինյանին:
Կասկածյալը` 34-ամյա Մարտին Աբրահամյանը դիմել է փախուստի:
Հարեւանները պատմել են, որ ընտանիքը բաղկացած է 7 անձից: Մարտին Աբրահամյանը կոշկակար է եղել եւ հոգեկան շեղումներ է ունեցել: Հանցագործությունը նա կատարել է դանակով:
Ոստիկանության փոխանցմամբ. նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով եւ ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետեւ, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մարտուն Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում այս պահին աշխատանքներ են իրականացնում ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցները, դիակները տեղափոխվել են դիահերձարան:
Լուսանկարները` Շուշաննա Գրիգորյանի



























