Մեծ բեռնատարի եւ ուղեւորատար գնացքի բախումը տեղի է ունեցել Չեպիայի հյուսիսարեւելյան Կարվինա քաղաքի մոտ գտնվող Դոլնի Լուտինի գյուղում։ Այս մասին Х-ում տեղեկացրել է «Չեխիայի երկաթուղիներ» ընկերության տնօրինությունը։

«Չորեքշաբթի տեղի է ունեցել IC 546 գնացքի բախումը բեռնատարի հետ։ Զոհվել է մեր գործընկերը՝ գնացքի մեքենավարը,- նշվել է հաղորդագրությունում։- Մեքենան փակել է գնացքի ճանապարհը երկաթուղային անցումում»։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է գնացքի 15 ուղեւոր։

Երկաթուղու այն տեղամասում, որտեղ տեղի է ունեցել բախումը, գնացքների երթեւեկությունը դադարեցվել է ամբողջ օրը։ InterCity 546 Ostravan արագընթաց ուղեւորատար գնացքը կատարում է Պրահա-Բոգումին (Չեխիայի հյուսիս-արեւելք) ուղեւորափոխադրումներ։