Լոնգ Այլենդի նահանգում 2 մլն դոլարի յուրացման մեղադրանքով ձերբակալվել է հայազգի Փիթեր Աճեմյանը:
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` հղում կատարելով ՀԴԲ-ին, մեքենայությունների այսպես կոչված Long Island Rail Road գործով եւս մի քանի ձերբակալություններ կլինեն: Գործը վերաբերում է խարդախությունների սխեմայի, որի նպատակն է եղել վաղաժամկետ թոշակներ ստանալ` ներկայացնելով հաշմանդամության վերաբերյալ կեղծված փաստաթղթեր:
Հանցավոր դավադրության կասկածանքով ձերբակալվել է տասնմեկ մարդ, հաղորդում է CBS New York-ը:




























