Միացյալ Նահանգները դուրս չի բերում իր զորքերը Սիրիայից։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գործերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդը CNN Türk հեռուստաալիքի հարցազրույցում, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերում Սիրիայից։ Ինչպես ցույց են տվել երեկվա ողբերգական իրադարձությունները Ստամբուլի եկեղեցում, եւ մենք մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց, ովքեր այնտեղ զոհվել են, «Իսլամական պետությունը» դեռեւս ակտիվ է շատ տեղերում։ Եվ մենք Թուրքիայի հետ գործընկերներ ենք ահաբեկչության դեմ պայքարում տասնամյակներ շարունակ»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էին, որ Վաշինգտոնը դիտարկում է Սիրիայից բոլոր զինծառայողների դուսրներման հնարավորությունը։