Դա գաղափարներից մեկն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին,  Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ձեւավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա, իսկ ինքը հիմա առաջարկում է նոր Սահմանադրություն 4-րդ հանրապետության համար:

«Հիմա շատ է խոսվում է, որ իշխանությունը փոխում է Սահմանադրությունը, կառավարությունն էս կանի, էն կանի: Կառավարությունը ոչինչ էլ չի կարող անել այս առումով: Կառավարությունը չի կարող նոր Սահմանադրությունը ընդունել, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, իր բացատրությունները ներկայացնել եւ միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել:

Հիմա սկսել են ասել՝ այ իշխանությունը կկեղծի քվեարկությունը: Մենք տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում հեղափոխությունից հետո: Թող թույլ տան մի դեպք, երբ մի քվեաթերթիկի հետ կապված կեղծիք է տեղի ունեցել:  Գնալ այդ ճանապարհով կնշանակի ոչնչացնել մեր իսկ քաղաքական ինքնությունը, դա անհնար է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը՝ Հանրային ռադիոյին