Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում կրակի դադարեցմանը, մենք սպասում ենք ՀԱՄԱՍ-ի պատասխանին. Այս մասին հայտնում է Կատարի ԱԳՆ-ն, փոխանցում է Al Jazeera-ն։

«Մենք հուսով ենք, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք կկարողանանք կիսվել լավ նորություններով այս հարցում», - ավելացրել է Կատարի ԱԳՆ-ն:

Reuters-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը չի մերժի առաջարկը, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

ՀԱՄԱՍ-ը պահանջել է 150 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակել յուրաքանչյուր իսրայելցի զինվորի դիմաց։

Բացի այդ, շարժման ներկայացուցիչները պահանջում են իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայի հատվածից։