Արտադրության համար նախատեսված Lada Niva Sport-ը սրահում կունենա փոխանցման տուփի երկու, ոչ թե երեք լծակ: Դիզայնի մեջ կներդրվի մեկ լծակ, մեխանիզմը վերցվելու է Niva Travel մոդելից, հայտնում է Drom.ru-ն։
Niva Sport-ը ստեղծվել է դասական երեքդռնանի ամենագնացի հիման վրա։ Հիշեցնենք, որ ստանդարտ տարբերակը դեռ համալրված է երեք լծակներով։
Նոր մոդիֆիկացիայում առկա է Lada Granta Sport-ի երկայնական 1,6 լիտրանոց շարժիչը՝ այն արտադրում է 120 ձիաուժ։
Մեքենան համալրված կլինի առջևի սպորտային նստատեղերով: Ղեկը Granta Sport-ից է, կաշվե եզրով։





























