Երեւանում 2023թ. տվյալներով էլեկտրացանցերին միացած են 19 939 բաժանորդներ, ինչը չափակից է բաժանորդնեի թվին Աբովյանում, եւս 68 հազար նոր բաժանորդներ մինչեւ 2030թ. կմիանան միայն Երեւանի բազմաբնակարան շենքերում, ինչը չափակից է Գյումրիի եւ Վանաձորի բաժանորդների թվաքանակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 14-ին ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը։

Նա նշել է, որ միայն Երեւանում կլինի նույնքան նոր բաժանորդ, որքան Աբովյանում, Գյումրիում եւ Վանաձորում միասին վերցրած։ Համեմատության համար Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2016-2023թթ. ցանցին միացել է 75 հազար բաժանորդ։

Գրիգորյանի հաաստիացմամբ՝ Հայաստանում փոխվել է բաժանորդների  650 հազար հաշվիչ, նախատեսվում է փոխել եւս 200 հազարը։ Աշխատանքներն ավարտվել են Երեւանում, Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, ինչպես նաեւ Գյումրի եւ Սեւան քաղաքներում։

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ավելացրել է, որ 2023թ. ցանցին միացել է երեք անգամ ավելի շատ բաժանորդ, քան 2022թ.։ Նա այդ ցուցանիշներն անվանել է աննախադեպ։