Քանի որ այս մարդիկ հետևողական նպատակ են դրել քանդելու և վերացնելու մեր պետությունը՝ այդ ուղղությամբ նպատակային քաղաքականություն են վարում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Ժաննա Անդրեասյանն իր մտածողությամբ և գաղափարախոսությամբ  կարող է հավակնել Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնին, եթե իհարկե իրեն այնտեղ նշանակեն: Հայ եկեղեցու պատմությունը հանեցին դպրոցներից որպես դասընթաց, հայոց լեզվի նշանակությունը թուլացրեցին ամբողջ կրթական համակարգում, բուհական քննություններից հանելով  որպես առարկա: Դպրոցներում մտցրեցին թուրքերենն ու ադրբեջաներենը որպես օտար լեզու»,-նկատեց Ղազարյանը։

Նրա կարծիքով, դպրոցական ծրագրեում պետք է ուժեղացվեին ֆրանսերենը, անգլերենը, այլ ոչ թե թուրքերեն մտցվեր։

«Նիկոլերենը Ֆրանսերենի և անգլերենի իջևանյան բարբառն է, որը Նիկոլը շատ լավ է տիրապետում, ընդորում՝ էքսկլյուզիվ, իրենցի բացի ոչ ոչ այն չի հասկանում»,-արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ ասաց Ղազարյանը։

Հիշեցնելով, որ հայոց պատմության դասագրքերն են նաև խեղաթյուրել և դպրոցներից հեռացրել են Փառքի անկյունները ՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ նպատակային քանդում են կրթական համակարգը, ինչը կատարվում  է նաև բարձրագույն կրթության ոլորտում։

Անդրադառնալով ակադեմիական քաղաքի կառուցման որոշմանը՝ Ղազարյանն ասաց, որ դրա քողի տակ փակելու են բոլոր բուհերը՝ թողնելով 8-ը, փակվելու են նաև մարզային բուհերը։

«Մեր երկում վարչապետը բարձրագույն կրթություն չունի, դրա համար էլ նա բարդույթներ ունի բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք բարձրագույն կրթույթուն ունեն»-ասաց Ղազարյանը և, հիշելով Վաստակավոր գործչի կոչումի վերացման փաստը, հավելեց. «Անվաստակները վաստակավորներին զրկում են կոչումներ ունենալու հնարարվորությունից»։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։