Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 34 մլն 853 հազար դրամ 2024-ի փետրվարի 19-26-ը Ավստրիայում եւ Հայաստանում «Բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլ»-ի առաջնությանը մասնակցելու, կազմակեպելու և անցկացնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վերջին տարիներին բասկետբոլի ազգային հավաքականը գրանցել է աճ բասկետբոլի փոքր երկների Եվրոպայի առաջնությունում։ Ազգային հավաքականը դարձել է՝ 2016 և 2022 թվականներին փոքր երկների Եվրոպայի առաջնության հաղթող, 2023 թվականին ունեցել է ընկերական հանդիպումներ աշխարհի առաջատար բասկետբոլի հավաքականների հետ, որը գրանցվել է որպես փորձի փոխանակում։ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2016-2017 թվականներին մասնակցել է Եվրոպայի և աշխարհի  որակավորման փուլին։ 2017 թվականին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հյուրընկալել էր Բոսնիայի բասկետբոլի ազգային հավաքականին, որի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր մարզասերներով։

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19-ից-23-ը մասնակցելու է Ավստրիայում Հայաստան-Ավստրիա խաղին՝ 21 պատվիարակով, իսկ փետրվարի 23-26-ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախըտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է՝ 28 պատվիրակով։

Նախըտրական փուլի խաղերը կնպաստեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը, երեք երկրների միջև ոլորտային համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, 2024 թ. փետրվարի 23-26-ը կայանալիք Հայաստան – Ալբանիա հանդիպման կազմակերպման համար, ֆեդերացիային հարկավոր է Բասկետբոլային զույգ օղակ վահան/կցված 24 վայրկյանի սարքերով: