Ատենակալներին չի հաջողվել փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյի գործի վճիռ կայացնել, որը մեղադրվում է հանրահայտ երգչի ոչ կանխամտածված սպանություն մեջ:

Ինչպես հայտնում է  AP-ը, նշանակված օրը գործի լսումներն ավարտվել են առանց վերջնական վճիռ կայացնելու, եւ ատենակալները բժշկի հետագա ճակատագիրը կքննարկեն նոյեմբերի 7-ին: Քննարկումները շարունակվել են ամբողջ օրը, բայց ատենակալները` 7 տղամարդ եւ 5 կին, այդպես էլ չեն կարողացել  որոշում կայացնել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին, Լոս Անջելեսում, 51 տարեկան հասակում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հետաքննությունը պնդում է, որ Մյուրեյը երգչին մեծ չափաբաժնով պրոպոֆոլ է տվել, ինչը, մյուս դեղամիջոցների հետ, այդ թվում` հանգստացնող, ռեակցիայի մեջ մտնելով, երգչի մահվան պատճառ է դարձել: Բժիշկը մեղադրվում է ոչ կանխամտածված սպանության մեջ:

Եթե դատարանը Մյուրեյին մեղավոր ճանաչի, ով չի թաքցնում, որ պրոպոֆոլի մեծ չափաբաժիններ է տվել Ջեքսոնին,   բայց ոչ կանխամտածված սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, նա կարող է դատապարտվել չորս տարվա ազատազրկման եւ զրկվել բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից: