Աշխարհի շատ երկրներում պետական պարտքի մակարդակը վերջին 50 տարվա ընթացքում հասել է իր ամենաբարձր մակարդակին։ Այս մասին Համաշխարհային բանկի համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՀ-ի հետազոտությունների դեպարտամենտի փոխտնօրեն Անտոնիո Սպիլիմբերգոն:

Նրա խոսքով՝ պարտքային ճգնաժամի լուծման բանալին պետք է լինեն սոցիալական ծախսերը։

«Աղքատության հակված բնակչությունը բախվում է լրացուցիչ մարտահրավերների՝ ժողովրդագրական, տեխնոլոգիական, կլիմայական և հարկաբյուջետային», - ասել է Սփիլիմբերգոն: