Ամենացավոտ հարցն եք տալիս. պարզ է, որ ընդդիմությունը պետք է կարողանար կոնսոլիդացված հանդես գալ, բայց պատճառները տարբեր են: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվում մարդկանց ոտքի հանել:

«Դա նաեւ անցյալի հետ էլ է կապված, թե ինչպիսին է եղել նախկինը, ինչպիսին է այսօրվանը: Շատերը չկարողացան եզրեր գտնել եւ միասնաբար հանդես գալ: Այստեղ կա նաեւ հարցը, թե երկրի առաջիկա ապագան ինչպես են տարբեր ուժեր տարբեր ձեւով ընկալում: Դրա համար մենք առաջարկում ենք ժամանակավոր կառավարության կազմ քննարկել: Մենք կարող ենք ներկայացնել եւ ծրագիր, եւ ժամանակավոր կառավարության կազմ, բայց կստացվի, որ մենք մեզ վրա վերցրեցինք մենաշնորհը, իսկ մենք ուզում ենք, որ դա լինի միասնաբար: Եթե ստացվի՝ լավ, իսկ եթե չստացվի, «Միասին» շարժումը գնալու է իր նպատակին հասնելու համար»,-ասաց նա: