Այսօր աշխատաշուկայում առկա կարևորագույն խնդիրներից մեկը աշխատանքային փորձի բացակայության պայմաններում աշխատանք գտնելու բարդությունն է։ Առաջարկ պահանջարկ շուկայական հարաբերությունների համատեքստում կարևոր է գտնել մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք և դառնալ մրցունակ մասնագետ։ 

Platform360 Career Expo-ն հիանալի հարթակ է ինչպես գործատուների, այնպես էլ սկսնակ մասնագետների համար՝ սկսել բրենդի զարգացման և կարիերիայի աճի նոր ճանապարհ: Բիզնես նախագծերը և արդեն կայացած բրենդները, հարթակին միանալով, ձեռք կբերեն նոր գիտելիքներ՝ դրանք ուղղելով իրենց  բրենդի ճանաչելիության բարձրացմանը և ոլորտում որպես առավել  գրավիչ գործատու ներկայանալուն։

Հարթակը տալիս է բացառիկ հնարավորություն մեկ գաղափարի շուրջ համախմբել  տաղանդավոր կադրերի: Անկախ տարիքից, փորձից, մասնագիտությունից և որակավորման աստիճանից,  յուրաքանչյուրը կարող է սկսել իր ճանապարհը Platform360 Career Expo հարթակից։ Սա հիանալի սկիզբ է  այն կադրերի համար, ովքեր ունեն  աշխատելու և կարիերայում առաջին քայլերը կատարելու պատրաստակամություն։ Հարթակը մեկտեղում է կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները՝ պատրաստելով բանիմաց և մրցունակ կադրեր։ Աշխատանքի առաջարկով հետաքրքրվող անձինք այս նախաձեռնությանը միանալով՝ կկարողանան ծանոթնալ ամենատարբեր ոլորտների մեծ և փոքր ընկերությունների առաջարկած ծառայություններին և ձեռք բերել նոր կապեր։

Platform360-ը հանդիսանում է միջնորդ կազմակերպություն գործատուների և մասնագետների հաղորդակցման, ոլորտում վերջիններիս ներգրավման, ինչպես նաև տեղական աշխատաշուկան նոր մասնագետներով հագեցնելու գործում: Ընկերությունը ստանձնել է կարևոր առաքելություն՝ հարթակին միացող կազմակերպություններին ընձեռելով ոլորտային կարևորագույն խնդիրներ լուծող ծրագրին աջակից դառնալու հնարավորություն։

Միանալով հարթակին՝ մասնակիցները կստանան մասնագիտական  գիտելիքներ և հմտություններ, կունենան հիանալի հնարավորություն՝ շփվելու շուկայի լավագույն մասնագետների հետ, ծանոթանալու նրանց հաջողության պատմությանը,  մասնակցելու հետաքրքիր պանելային քննարկումների, ինչպես նաև ստանալու հնարավորություն տեղում հանդիպելու HR մասնագետի հետ։   Platform360-ի շրջանակում ձեռք բերված գիտելիքները մասնակիցներին կօգնեն ծանոթանալ լավագույն առաջարկներին և գտնել աշխատանք  Հայաստանի առաջատար կազմակերպություններում։

Ավելին՝ այստեղ