Հոկտեմբերի 5-ին՝ Անկարայից ժամանող AJet 4180 չվերթում պայթուցիկ սարքի առկայության մասին գրություն հայտնաբերելուց հետո, ինքնաթիռը վայրէջք է կատարել Շանլըուրզայի օդանավակայանում։ Դրա մասին հայտնել է Շանլըուրզա նահանգի նահանգապետ Հասան Շըլդաքը։

«Ուղևորները տարհանվել են։ Անվտանգության ծառայությունը սկսել է ինքնաթիռում պայթուցիկ նյութերի որոնումը»,- նշել է նա։