Հոկտեմբերի 5-ին ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվել նավի տեխնիկական տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Նավը Տուլոնի ռազմածովային բազայում է, հաղորդում է Le Figaro-ն։

Տուժածների մասին չի հաղորդվում, հրդեհը նավի միջուկային կայանքների վրա որևէ ազդեցություն չի ունեցել։

«Շառլ դը Գոլ» ավիակիրը տեխնիկական սպասարկման մեջ է օգոստոսի վերջից և այդ ռեժիմում կմնա մինչև դեկտեմբերի սկիզբ։

Նշենք, որ աշխարհում միայն երկու երկիր ունեն ատոմային ավիակիրներ՝ ԱՄՆ-ը (11 նավ) և Ֆրանսիան (1)։