Չինաստանի հյուսիս-արեւմուտքում, Սինցզյան-ույղուրական ինքնավար օկրուգի Ակչի Կիզիլսու գավառում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է «Սինհուան»։

Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնի տեղեկացմամբ՝ էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ակչի գավառից 23 եւ Ուշի գավառից 58 կիլոմետր հեռու։

Ինչպես հաստատել են տեղի իշխանությունները, շաբաթ օրվա առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ մարդկային զոհերի եւ ավերված տների մասին տեղեկություններ չեն ստացվել։